Search
Close this search box.

ՖՈՏՈ. Իսլամիստ ահաբեկիչները հիմա էլ Ռոնալդուին են «մահապատժի ենթարկել»

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը համացանցով «մահապատժի է ենթարկել» նաեւ Պորտուգալիայի հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուին, որը ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

«Մեր բառերն այն են, ինչ դուք տեսնում եք, բայց այն չեն, ինչ լսում եք։ Ինչևէ, դուք դեռ սպասում եք։ Մենք էլ ենք սպասում»,- գրված նկարի տակ։

Իսլամիստները խոստանում են 2018 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, որը կայանալու է Ռուսաստանում, կազմակերպել բազմաթիվ ահաբեկչություններ և հասնել անգամ ֆուտբոլային աստղերին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նրանք «մահապատժի են ենթարկել» նաև Լիոնել Մեսին, Նեյմարին, Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը: