Search
Close this search box.

Սամվել Ալեքսանյանը ՊԵԿ նախագահի ընկերը չէ՞

«Գագիկ Ծառուկյանն իմ լավ ընկերն է, իմ լավ բարեկամն է»,- ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների նախագահ  Վարդան Հարությունյանը:

Գագիկ Ծառուկյանի մասով ՊԵԿ նախագահը հստակ պատասխանեց, մինչդեռ հարցը՝ Սամվել Ալեքսանյանն էլ է իր ընկերը, ՊԵԿ նախագահը տարակուսեց՝ ընդհանրացնելով իր պատասխանը.«Ես ունեմ բազմաթիվ ընկերներ»:

Վ. Հարությունյանն իր  ընկերների բիզնեսներում խոշոր ստվեր կամ խախտումներ չի  տեսնում, քանի որ նրանք անընդհատ ստուգվում են: Ըստ նրա՝ ստվերն այլ տեղ է. «Մանրածախ առեւտրի ոլորտում կա մեծ ստվեր, էդ ստվերի դեմ ենք պայքարում»,-նշեց ՊԵԿ նախագահը: