Search
Close this search box.

Առևտրականները՝ ընդդեմ օնլայն հաշվետվության. բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց

Առինջի և Սուրմալուի տոնավաճառի առևտրականներն բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի շենքի մոտ։ Նրանց չի գոհացնում հարկայինի այն պահանջը, ըստ որի՝ ապրանքաշրջանառությունը պետք է կազմեն ու լիազոր մարմնին ներկայացնեն նաև օնլայն տարբերակով։

«Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանի տեղեկացմամբ՝ Առինջի և Սուրմալուի տոնավաճառի առևտրականներին «ահաբեկում» են. «Իրենց խոսքով շուկաների մոտ կանգնում են օպերվարչության տղաները՝  փաստաթուղթ են պահանջում: Ով փաստաթուղթ չի ունենում 240 հազար դրամ տուգանում են: Ամբողջ հարցը այն է, որ 3 գործողությունով մենք պետությանը փող ենք վճարում, էդ 1.5 տոկոսն էլ պատրաստ ենք գլխից վճարել, միայն հանգիստ մեզ հանգիստ թողնեն՝ էդ փաստաթղթի քաշքշուկներից»,- նշեց Արմեն Ներսիսյանը՝ տեղեկացնելով, որ 3 անգամ հանդիպում է ունեցել ՊԵԿ պաշտոնյաների հետ, բայց մինչ օրես չեն կարողացել իրենց համար ելք գտնել, որն ավելի ճիշտ ու արդյունավետ կլինի.«Առաջ գոյություն ունեին կարգոներ, որոնք զբաղվում էին մարդկանց ապրանքը օտար երկրներից բեռնափոխադրմամբ: Հիմա  էլ չի լինի այնպես, որ կարգոնները զբաղվեն: Զբաղվում է մի ընկերություն, իսկ կարգոները միայն բեռնափոխադրմամբ են զբաղվում, այսինքն՝ մի քաղաքացու ապրանքը բերելու համար 3 գործողություն է կատարվում»,-նշեց նա:

Առևտրականները նշում են, որ չեն խուսափում հարկեր վճարելուց, սակայն հիմա իրենց բեռն ավելանալու է և ստիպված են լինելու նոր աշխատակիցներ ներգրավել այս գործընթացը կատարելու համար, ինչը շահեկան չէ, քանի որ առևտրի ծավալները տոնավաճառներում նվազել են։

ArmLife.am