Search
Close this search box.

«Ժողովուրդ». Գորիսի 26-ամյա քաղաքապետի թեկնածուն բավականին զգալի ունեցվածք ունի

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, առաջադրված 26-ամյա թեկնածու Առուշ Առուշանյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, բավականին զգալի ունեցվածք ունի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել է, թե ունի արտադրական նշանակության մեկ շինություն, մեկ բնակարան և երկու հատ՝ «Volkswagen Phaeton 4.2», «BMW X6 5.01» մակնիշի ավտոմեքենաներ: Իսկ Առուշանյանի դրամական միջոցները կազմում են 312.5 մլն դրամ, 420 հազար դոլար և 122 հազար եվրո:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա փոխառության չափը կազմել է 86 մլն 860 հազար դրամ: Իսկ որպես եկամուտ հայտարարագրված աշխատավարձը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 1 մլն 520 հազար դրամ:

Նշենք, որ Առուշ Առուշանյանը համայնքը ժամանակավոր կղեկավարի մինչև 2017 թվականի նոյեմբերի 5-ը` տեղական ինքնակառավարման ընտրությունների օրը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: