Search
Close this search box.

«Ժողովուրդ». ՀՀ գլխավոր դատախազությանը չհաջողվեց խստացնել Բարսեղ Բեգլարյանի տունը թալանած անձի պատիժը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությանը չհաջողվեց խստացնել գործարար Բարսեղ Բեգլարյանի տունը թալանած անձի պատիժը. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

2016 թվականի հունիսին հրապարակվեց, որ գողություն էր կատարվել գործարար Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշի Բարսեղի առանձնատնից եւ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Զուրաբյանի տանից: Այս արարքի համար գողության մեջ մեղադրվողներից Նիկոլայ Հարությունյանը ազատազրկման էր դատապարտվել 6 ամիս ժամկետով, իսկ ահա Շահեն Գասպարյանը՝ 11 տարի:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մեղադրող դատախազ Խ. Երեմյանը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որ Շահեն Գասպարյանի պատիժը խստացվի, եւ նա ազատազրկման դատապարտվի 13 տարի ժամկետով: Սակայն «Ժողովուրդ»-ը պարզեց՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է մեղադրող դատախազի դիմումը»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում: