Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատանդ մնացած երեխան ազատված է, պատանդառու տղամարդը` վնասազերծված

Քիչ առաջ կրակոցներ հնչեցին Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում:  Պատանդ մնացած երեխան ազատված է, իսկ պատանդառուն ըստ ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի՝ հատուկ միջոցով վնասազերծված: Հունան Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ պատանդառու տղամարդը փորձել է վնասել իրեն:

Իսկ երեխային մանկապարտեզից դուրս բերելու ժամանակ դրսում հավաքվածները փոքրիկին դիմավորել են ծափահարություններով:

ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ տեղեկացրել է, որ պատանդառուին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ այս պահին նրան բուժօգնություն է ցուցաբերվում:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունն հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16.20-ին Արմավիրում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզից ահազանգ է ստացել, որ մի անձ դանակով մտել է մանկապարտեզ և հարձակվել իրենց վրա:

ArmLife.am