Search
Close this search box.

Բանակցություններ են տարվում Արմավիրի մանկապարտեզի տարածքում գտնող երեխային ազատ արձակելու շուրջ. Սոնա Տռուզյան

Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում այս պահին բանակցություններ են տարվում մանկապարտեզի տարածքում գտնող երեխային ազատ արձակելու շուրջ, Aysor.am-ին ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Դեպքի առանձնահատկությունը նկատի ունենալով՝ այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունն այսօր՝ ժամը 16.20-ին Արմավիրում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզից ահազանգ է ստացել, որ մի անձ դանակով մտել է մանկապարտեզ և հարձակվել իրենց վրա՝ պատանդ վերցնելով աշխատողներին և երեխաներին: