Search
Close this search box.

Մանկապարտեզի պատանդները բաց են թողնվել, մնացել է միայն մեկ հոգի

Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց նաև ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, ով Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի և վարչության պետի օպերգծով տեղակալ Սամվել Խմելյանի հետ փորձում են բանակցություններ վարել, որպեսզի քաղաքացին պատանդ վերցված երեխային ազատ արձակի:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այս պահին ոստիկանների բանակցությունների և բացատրական աշխատանքների արդյունքում բոլոր պատանդները բաց են թողնվել, մնացել է միայն մեկ երեխա՝ 3-4 տարեկան:

Ըստ որոշ տեղեկությունների՝ «Մանուշակ» մանկապարտեզում հարձակում գործած անձը աշխատողներից մեկի ամուսինն է, նա կարողացել է վնասել կնոջը և զոքանչին (մանկապարտեզի տնօրենին): Կնոջը հաջողվել է փախչել, տղամարդն էլ պատանդ է վերցրել երեխաներին` պահանջելով կնոջը:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունն այսօր՝ ժամը 16.20-ին Արմավիրում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզից ահազանգ է ստացել, որ մի անձ դանակով մտել է մանկապարտեզ և հարձակվել իրենց վրա: