Search
Close this search box.

Մեսսին և Արգենտինայի հավաքականի մյուս անդամները չեն ցանկացել խաղալ Ադրբեջանի հավաքականի հետ

Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստները` թիմի ավագ Լիոնել Մեսսիի գլխավորությամբ, չեն ցանկացել ընկերական հանդիպում անցկացնել Ադրբեջանի հավաքականի հետ, տեղեկացնում է ադրբեջանական Oxu.az-ը:

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան ծրագրել էր նախքան Նիգերիայի հետ ընկերական խաղը հանդիպումներ անցկացնել Ադրբեջանի և Ուկրաինայի հետ՝ հաշվի առնելով այդ երկրների մոտ գտնվելը Ռուսաստանին, որը 2018 թվականին հյուրընկալելու է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը:

Սակայն  ֆուտբոլիստները հայտարարել են, որ նախընտրում են հանդիպում անցկացնել Նիգերիայի հետ: Այս մասին ասոցիացիային է հայտնել թիմի ավագ Լիոնել Մեսսին:

Արգենտինայի և Նիգերիայի ընկերական հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին Կրասնոդարում: Երկու թիմերն էլ արդեն ունեն Աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգրեր: