Search
Close this search box.

Ռեալը պարտություն կրեց Կատալոնիայում

Իսպանիայի Լա Լիգայի 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Ժիրոնային»:

Հանդիպման 12-րդ րոպեին «սերուցքայինների» կիսապաշտպան Իսկոն բացեց խաղի հաշիվը: Երկրորդ խաղակեսում կատալոնական ակումբը հիանալի կամային որակներ դրսևորեց և 4 րոպեի ընթացքում երկու գնդակ խփեց: Հանդիպման մնացած ժամանակահատվածում մադրիդցիները չկարողացան փրկել հանդիպումը և պարտվեցին 1:2 հաշվով:

Այս խաղից հետո «Ռեալը» մնաց իր 20 միավորով և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ «Վալենսիային» զիջելով 4, իսկ «Բարսելոնային» 8 միավոր: «Ժիրոնան» 12 միավորով 11-րդն է:

«Ժիրոնա»-«Ռեալ Մադրիդ»՝ 1:2

Գոլերը Ստուանի (54), Պորտու (58) — Իսկո (12)