Լճաշեն համայնք այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին խնդրով դիմեց համայնքի բնակիչներից մեկը: Կնոջ խոսքերով՝ 35 տարի աշխատել է մանկապարտեզում որպես դաստիարակ, սակայն տնօրենը հեռացրել է նրան աշխատանքից՝ ոտնահարելով իր իրավունքները:
«Ընկեր Էմման գյուղապետի կնոջ հետ, որը մանկապարտեզի հաշվապահն ա, ոտնահարում ա իմ բոլոր իրավունքները: Ես իրավունք չունեմ էս պարտեզում: Հասել ա էն պահը, որ միլիցիա ա ուղարկել մեր տուն, ես քացախ եմ խմել, որ վատանամ, չեմ մահացել…15 տարի շարունակվում ա, էս հարցին լուծում ա պետք»,-ասաց կինը:
«Ես էն կարծիքին չեմ, որ մանկապարտեզի տնօրենը չի կարա մարդ ազատի աշխատանքից և էն կարծիքին չեմ, որ կարա մադրկանց իրավունքները ոտնահարի»,- նկատեց վարչապետը՝ խոստանալով ուսումնասիրել խնդիրը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում ծանոթանում է մանկապարտեզի նորոգման աշխատանքների ընթացքին: