Search
Close this search box.

ՖՈՏՈ. Իտալիայի սոյայի դաշտում պատկերվել է Կիմ Չեն Ինի հսկայական դիմանկարը

Իտալիայի սոյայի դաշտում հայտնվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հսկա դիմանկարը՝ «Վտանգ» մակագրությամբ: Հեղինակը իտալացի նկարիչ, ֆերմեր Դարիո Գամբարին է, նրա տեղեկացմամբ՝  ԿԺԴՀ առաջնորդի դեմքը զբաղեցնում է մոտ 22 հազար քառակուսի մետր տարածք, իսկ երկարությունը՝ 250 մետր:  Դիմանակարի «հումքը» եղել է հողը, իսկ գործիքը՝ տրակտորը: Աշխատանքի համար պահանջվել է 6 ժամ, տեղեկացնում է iz.ru-ն:

«Կիմ Չեն Ինը  միջուկային փորձարկումներ է իրականացնում, որոնք մեծ վտանգ են պարունակում մարդկության համար: Բայց կա նաև Դոնալդ Թրամփը, ով լինելով ուժեղ անձնավորություն, չի կարող զիջել: Բայց նրանք խաղ են խաղում: Բավական է մեկ ռումբ, որպեսզի մարդկությունը հայտնվի միջուկային պատերազմում»,- նշել է ֆերմեր արվեստագետը՝ ընդգծելով, որ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը նման է բենզինի կողքին տեղի ունեցող խաղին:

ArmLife.am

[smartslider3 slider=168]