Search
Close this search box.

Ջրափրկարարները Սևանա լճում օգնության են հասել ռետինե նավակ քշող 2 քաղաքացու

Հոկտեմբերի 29-ին, ժամը 13:46-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ «Չանչի» կոչվող հատվածում, երկու քաղաքացի ռետինե նավակով գտնվում են լճի մեջ և չեն կարողանում ինքնուրույն մոտենալ ափ. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ քաղաքացիներ՝ 1982 թ. ծնված Հ. Մ.-ը և 1981 թ. ծնված Կ. Մ.-ը ռետինե նավակով գտնվում են Սևանա լճում՝ ափից մոտ 3 կմ հեռավորության վրա, և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ ափ:

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ: