Search
Close this search box.

Գյումրեցի երկրպագուները հայհոյել, այնուհետև հարձակվել են Խաշմանյանի վրա

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Շիրակին»:

Հանդիպումից հետո կրքերը թեժացել են:

Խաղի ընթացքում գյումրեցի երկրպագուները հայհոյանքներ են հնչեցրել ալաշկերտցիների գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հասցեին:

Խաղից հետո նրանք շարունակել են կեղտոտ պահվածքը՝ հարձակվելով Խաշմանյանի և «Ալաշկերտի» անձնակազմի այլ անձանց վրա:

Որոշում է կայացվել հետխաղյա մամուլի ասուլիս չանցկացնել:

Գյումրիի «Քաղաքային» ստադիոնում այնուհետև կրքերը հանդարտվել են: