Search
Close this search box.

Սեռական բնույթի հայհոյանքին ի պատասախն՝ կրակել է զինակից ընկերոջ վրա. սպանության գործի նախաքննություն ավարտվել է

Կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, և գործն արդեն դատարանում է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք որ 2017 թվականի մայիսի 10-ի առավոտյան Տավուշի մարզի N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ, սպանության կասկածանքով նախ ձերբակալվեց, ապա նույն մեղադրանքով կալանավորվեց նույն զորամասի զինծառայող Արման Հակոբյանը:

Ինչպես տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից, ըստ մեղադրանքի, ժամկետային զինծառայող Արման Հակոբյանը, 2017թ ապրիլի 28-ից մայիսի 12-ը ընդգրկված լինելով որպես դիտորդ մարտական հենակետում, 10.05.2017թ ժամը 06:20-ից 08:20-ը Գագիկ Մեսրոպյանի կողմից նրա զենքը վերցնողի մասին իմանալու պայմաններում ստողի՝ տվյալ դեպքում իր հասցեին սեռական բնույթի հայհոյանք տալուց հետո վրեժի շարժառիթով նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իրեն ամրակցված ԴԴՀ տեսակի հրացանով մեկ կրակոց է արձակել Գագիկ Մեսրոպյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վնասվածք, որի արդյունքում Բերդի զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:

Արման Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: