Search
Close this search box.

Մանչեսթեր Յունայթեդը Մարսիալի գոլի շնորհիվ հաղթեց Տոտենհեմին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում նվազագույն հաշվով հաղթել է «Տոտենհեմին»:

Հանդիպման միակ գոլը 81-րդ րոպեին խփել է Անտոնի Մարսիալը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և բավականին ակտիվ էր: Նա դաշտում անցկացրել է 65 րոպե:

Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 23 միավոր և ամրապնդվել երկրորդ տեղում, Մաուրսիո Պոչետինոյի թիմն ունի 20 միավոր:

Տեսանյութը՝  այստեղ