Search
Close this search box.

«Պարզ լիճում» պահնորդի հետ վիճաբանողները ներկայացել են ոստիկանություն

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 23.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում պահնորդական ընկերության աշխատակցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, մի խումբ անհայտ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Պարզ լիճ» տեղամասում տեղակայված պահնորդական ընկերությանը պատկանող անշարժ հենակետի վրա, վիճաբանել այնտեղ ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել իրեն՝ պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է պահնորդի հետ վիճաբանած անձանց ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 5.10-ին, կասկածյալները ներկայացել են ոստիկանության Դիլիջանի բաժին և կատարվածի վերաբերյալ տվել բացատրություն:

Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: