Search
Close this search box.

Թալիշում մինչև տարեվերջ 17 առանձնատուն կշահագործվի. (լուսանկարներ)

Թալիշում բնակարանների վերակառուցման-վերանորոգման ծրագրի առաջին փուլում ընդգրկված 17 բնակարանների մի մասը գրեթե պատրաստ է շահագործման, մի մասն էլ շինարարության ակտիվ ընթացքի մեջ է: Ծրագրով նախատեսված 17 առանձնատները միանգամից կշահագործվեն նոր տարվա շեմին: Բնակարանաշինությանն արդեն գումարվել է 2-րդ փուլը՝ շուրջ 12 առանձնատնով: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Քաղաքաշինության նախարարությունից:

Թալիշցի տղամարդկանց մեծ մասն աշխատում են շինարարների հետ հավասար, որպեսզի օր առաջ ավարտեն աշխատանքները և Ալաշանում ժամանակավոր ապաստանած իրենց ընտանիքներին տեղափոխեն հարազատ գյուղ: Թալիշում բնակարանների վերակառուցման-վերանորոգման ծրագրի առաջին փուլում ընդգրկված 17 բնակարանների մի մասը գրեթե պատրաստ է շահագործման, մի մասն էլ շինարարության ակտիվ ընթացքի մեջ է: Ծրագրով նախատեսված 17 առանձնատները միանգամից կշահագործվեն նոր տարվա շեմին: Բնակարանաշինությանն արդեն գումարվել է 2-րդ փուլը՝ շուրջ 12 առանձնատնով: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Քաղաքաշինության նախարարությունից:

Թալիշցի տղամարդկանց մեծ մասն աշխատում են շինարարների հետ հավասար, որպեսզի օր առաջ ավարտեն աշխատանքները և Ալաշանում ժամանակավոր ապաստանած իրենց ընտանիքներին տեղափոխեն հարազատ գյուղ:

Գյուղ բերող կենտրոնական ճանապարհահատվածում ևս մեծ աշխատանքներ են նախատեսվում. Արցախուղի ՓԲԸ-ն հարթեցման ու խճապատման աշխատանք է իրականացնում: Նախագծով` ճանապարհի երկայնքով հենապատեր ու մայթեր կկառուցվեն, կտեղադրվեն նոր տեխնոլոգիայով արտադրված դեկորատիվ աղյուսներ, ամբողջությամբ կվերափոխվեն գյուղի արտաքին լուսավորության ցանցը և լուսամփոփները:

Գյուղի տարբեր հատվածներում շինարարական անցուդարձ է: Նշված աշխատանքներից բացի արդեն ավարտվում են համայնքային կենտրոնի և հանդիսությունների տան շինարարությունը և ընթացքում է մանկապարտեզի կառուցումը:

Այսպես, մինչև տարեվերջ Թալիշում կարմիր ժապավեն կտրելու առիթներ շատ կլինեն: