Search
Close this search box.

Շիրակի պետհամալսարան. կրթօջախ, թե՞ առևտրային կազմակերպություն. Գագիկ Համբարյան

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի գովազդած և բարձրաձայնած “բարեփոխումների” մասին պատկերացում կազմելու համար կարելի է ուսումնասիրել “ՇՊՀ աշխատակազմի հաստիքացուցակ և աշխատավարձի չափ” փաստաթուղթը և ամեն ինչ պարզ կդառնա,թե ինչ նախասիրություններ ունի և ինչպես է պատկերացնում ԲՈՒՀ-ի ապագան պարոն ռեկտորը…

Այսպես, ուսումնական պրոցեսը կարգավորող երկու ամենածանր ստորաբաժանումները՝ “Գիտական քաղաքականության և արտաքին համագործակցության կառավարման կենտրոնը” և “Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման և գործատուների հետ համագործակցության կենտրոնը”, որոնք ղեկավարվում են երկու պրոռեկտորների կողմից, միասին ունեն ընդամենը 16 աշխատող՝ համապատասխանաբար 7 և 9 աշխատակիցներ…Այս երկու բաժինները կատարում են ահռելի մեծ աշխատանք և հաշվի առնելով այն հանգամանքը,որ պարոն Մինասյանը բացարձակ պատկերացում չունի բարձրագույն կրթությունից,այս բաժնի աշխատակիցները ստիպված են մի գործը մի քանի անգամ կատարել… Օրինակ՝ուսումնական պլանների կազմումը, դասաբաշխումները համալսարանում կատարվել են 2 անգամ,քանի որ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում համալսարանում “սխալ” ուսպլաններով և դասաբաշխումներով են առաջնորդվել,քանի որ դրանց հեղինակը “կրթական գործի Կոլումբոս” Սահակ Մինասյանն էր, որը Հայաստանում ներդնում էր ինտեգրված ուսուցում կոչվածը և այլ ապօրինի “նորարարություններ”…

Ուսումնասիրելով հաստիքացուցակը մի հետաքրքիր բան պարզեցի.մեր ԲՈՒՀ-ի ֆինանսատնտեսական գործունեության երկու բաժինների՝”Ֆինանսատնտեսական վերլուծությունների,ծրագրավորման և հաշվապահական հաշվառման բաժին” և”Տնտեսական գործունեության, գնումների և լրացուցիչ ծառայությունների բաժին” երկու ստորաբաժանումների աշխատակիցների թիվը ևս կազմում է 16 աշխատակից՝ համապատասխանաբար 6 և 10 ամեն բաժնում… Հետաքրքիր է ստացվում…Ողջ ուսումնական պրոցեսը կարգավորող և վերահսկող երկու ստորաբաժանումների աշխատակիցները և համալսարանի ֆինանսատնտեսական գործունեությունը կազմակերպող ստորաբաժանումները հավասար քանակությամբ՝16-ական աշխատակիցներ ունեն…Հասկանում եմ,որ ֆինանսները շատ կարևոր են բոլոր հիմնարկների համար…Բայց որ ուսումնական հաստատությունում կրթության կազմակերպումով և ֆինանսատնտեսական գործունեությամբ զբաղվողների թիվը նույնը լինի,դա աբսուրդ է…Հետաքրքիր է, 2500 ուսանող ունեցող ԲՈՒՀ-ում ինչո՞վ են զբաղված այդ երկու ստորաբաժանումների 16 աշխատակիցները… Չնայած, պատասխանը շատ պարզ է.բուֆետ են վերանորոգում 25 միլիոն դրամով,118 միլիոն դրամանոց դահլիճ են հրամցնում մեզ,միլիոնավոր դրամների ֆուրշետներ և համերգներ են կազմակերպում, առավոտնից մինչև ուշ երեկո մտածում են,թե ինչպես կրճատեն պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերը և ուսանողների զեղչերը և այլն…
Հ.Գ.Այնպիսի տպավորություն է, որ Շիրակի պետհամալսարանը ոչ թե ուսումնական հաստատություն է, այլ առևտրային կազմակերպություն…

Գագիկ Համբարյան