Search
Close this search box.

«Ժողովուրդ». Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի որդուն պատկանող դպրոցին գլխի «սև ամպեր են կուտակվել»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ  Ստեփանավանի թիվ 6 միջնակարգ դպրոցի տնօրինությունը դիմել է ֆինանսների նախարարություն` պահանջելով սեւ ցուցակում ներառել Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի որդուն՝ Ալբերտ Ղարաքեշիշյանին պատկանող ընկերությանը՝ «Ալբերտ Ղարաքեշիշյան» ՍՊԸ-ին:

Պատճառը գնման գործընթացի շրջանակում ընկերության կողմից ներկայացված կեղծ տվյալներն են, մասնավորապես այն, որ ՍՊԸ-ն գնումների մրցույթին մասնակցելու հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է ժամկետանց հարկային պարտավորութուն` 1226 դրամի չափով: «Մենք 1200 դրամի պարտք ունեինք ու այդ պատճառով ընկել էինք սեւ ցուցակ: Հաշվապահի կողմից թույլ տված խախտման արդյունքում եղավ դա: Հիմա ամեն բան կարգին է, եւ ընկերությունը շարունակում է գազ մատակարարել դպրոցին»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանել է ՍՊԸ հիմնադիր Ա.Ղարաքեշիշյանը3:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում: