Search
Close this search box.

Հիմա էլ դեսպաննե՞րն են մեղավոր

«Փաստ» թերթը գրում է. «Թշնամու սանձարձակություններին ու սադրանքներին զինված ուժերի լիարժեք ու անվերապահ պատասխանին, այսինքն՝ զինվորականների անթերի գործողություններին զուգահեռ չափազանց կարեւոր է «փողկապավորների» աշխատանքը: Խոսքը դիվանագիտական աշխատանքի, միջազգային գործընկերների հետ հետեւողական ու ամենօրյա աշխատանքի մասին է:

Այս օրերին մի շարք փորձագետներ, սակայն, շեշտում են, թե հատկապես խորհրդարանական դիվանագիտության առումով իրականում խնդիրներ կան մասնավորաբար այլ երկրների ու միջազգային կառույցների գործընկերներին պատշաճ կերպով ճշմարտությունը ներկայացնելու եւ իրականությունը արտացոլող, այսինքն՝ հայանպաստ լուրջ հայտարարություններ ապահովելու առումով:

Փորձագետները նաեւ շեշտում են, որ խորհրդարանականներին ընդամենը հաջողվել է «բերել», ասենք, Գվատեմալայի փոխնախագահի կամ որեւէ լոկալ տարածքի մեկ-երկու պատգամավորի գնահատական: Բայց քանի որ այստեղ պատասխանատուները սեփական քաղաքական թիմի ներկայացուցիչներն են, ըստ տեղեկությունների, ամբողջ մեղքը գցել են ԱԳՆ-ի վրա, իսկ վերջինս էլ՝ դեսպանների:

Այսինքն, վերջնարդյունքում ԱԺ-ն ու ԱԳՆ-ն մեղավոր են «նշանակել» դեսպաններին:

Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ որոշ իշխանավորների հատկապես նյարդայնացրել է այն փաստը, որ ամենախոշոր ու ազդեցիկ եվրոպական ընտանիքների կողմից ստացված գնահատականները բերվել են արտախորհրդարանական ընդդիմության ջանքերով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում