Search
Close this search box.

«Ժողովուրդ». Ջրպետկոմի աշխատակիցը՝ ընդդեմ վարչապետի սանիկի

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին աշխատակիցները դատի են տվել կոմիտեին՝ պահանջելով իրենց վերականգնել աշխատանքի:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017թ. կոմիտեի աշխատակից Վարդան Հարությունյանը դիմել է ՀՀ վարչական դատարան և պահանջում է, որ դատարանը ստիպի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանն անվավեր ճանաչի, պաշտոնում վերականգնի, հարկադիր պարապուրդի գումարը և դրա նկատմամբ հաշվեգրվող տուժանքը բռնագանձի:

ՀՀ վարչական դատարանի դատավորը քննել է Կոմիտեի աշխատակցի հայցը և այն մերժել է, սակայն նկատենք, որ Վ. Հարությունյանը չի հանձնվել և դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան: Ասել է թե՝ Վ. Հարությունյանը պայքարում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկի՝ ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Արսեն Հարությունյանի կայացրած որոշումների դեմ, իսկ թե ինչով կավարտվի այս կռիվը, ցույց կտան զարգացումները»:

 Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: