Search
Close this search box.

Իգիթյանին նկատողություն անողը միայն իր տատիկն էր, ուրիշ ոչ ոք

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ անդամ Լևոն Իգիթյանից լրագրողները հետաքրքրվել են՝ Երևանի ավագանու անդամին հարի՞ր համարում եք արդյոք Ձեր բառապաշարը. «Ինչի՞, ավագանու անդամն ու դեպուտատն ուրիշ տեսակ են, մարդ ենք: Ես ինձ բարձրաձայն մի տեղ խոսք եմ տվել, որ ժուռնալիստների հետ չեմ շփվելու»: Իսկ հարցին՝ իր պահվածքի համար նկատողություն չի՞ ստացել քաղաքապետ Տարոն Մարգարյանից, Իգիթյանը պատասխանել է. «Ինձ նկատողություն անողն իմ տատիկս էր, ուրիշ ոչ ոք»:

Հիշեցնենք,  որ Երևանի ավագանու նիստում  Լևոն Իգիթյանը  «Երկիր Ծիրանիի» ավագանու անդամին վիրավորել էր ասելով՝ «քեզնից ի՞նչ կին, ա՛յ բոզ», ինչին հաջորդեց Զարուհի Փոստանջյանի պատասխանը՝ նախ պետք է պարզել Լևոն Իգիթյանը հիվա՞նդ է, թե՞ խուլիգան: