Search
Close this search box.

Արմեն Ջիգարխանյանին պատանդ են վերցրել, իսկ նրա թատրոնում խուզարկություն է

Արմեն Ջիգարխանյանի թատրոնի գրական բաժնի ղեկավար, մամուլի ծառայության ներկայացուցիչ  Նատալիա Կորնեևան տեղեկացրել է, որ  Ջիգարխանյանը պատանդ է վերցված իր հին ծանոթների՝ «հայկական խմբավորման» կողմից, որոնք դերասանին վերաբերվում են խամաճիկի պես. «Հայկական խմբավորումը՝ 1990-ականներից Ջիգարխանյանի ծանոթները, մասնակցել են թատրոնի այսօրվա գրավմանը։ Նա ծեր մարդ է, անառողջ՝ խորը սկլերոզով և խմբավորումը նրան 2 շաբաթ առաջ առևանգել էր, դուրս հանել տնից»,-նշել է Նատալիա Կորնեևան՝ համոզմունք հայտնելով, որ միայն դրանից հետո է բարձրացել տեղի ունեցած այն պատմությունը, թե նա փախել է տնից, կնոջից. «Իրականում նման բան չի եղել: Հավանաբար նրանք երկար էին նախապատրաստվել այդ գործողությանը, նրանք նաև իրենց բժիշկն ունեն, որը միգուցե հիպնոզացնում է Արմեն Բորիսովիչին: Նա ամեն ինչ անում է նրանց հրամաններով»,-նշել է խոսնակը՝ հավելելով, որ պատրաստվում է Քննչական կոմիտեում այդ մասին ցուցմունք տալ։ Նատալիա Կորնեևան նաև տեղեկացրել է, որ Արմեն Ջիգարխանյան  ընկերների հետ վիսկի է խմում. «Ես չգիտեմ, թե ինչ կլինի հետո»:

Ըստ  մամուլի ծառայության ներկայացուցչի՝ թատրոնում խուզարկություն է անցկացվում, իսկ ոստիկանության աշխատակիցները առգրավել են հաշվապահական փաստաթղթեր, տեղեկացնում է Звезда լրատվականը:

ArmLife.am