Search
Close this search box.

Ուկրաինական ինքնաթիռի մեջ հայտնաբերվել են ֆրանսիական բուլդոգի ձագերի 38 դիեր

ՈԿանադայում սկսվել է հետաքննություն դեպի Տորոնտո ուղեւորվող «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռում հայտնաբերված 500 շան ձագերի հայտնաբերման փաստով, որոնցից 38-ը սատկած էին, գրում է The Guardian-ը:

Կանադայում սիրված ֆրանսիական բուլդոգի ողջ մնացած ձագերի մոտ նկատվում են ջրազրկման, թուլության եւ փսխոցի սխտանշաններ:

Կենդանիները հայտնաբերվել էին ինքնաթիռում հունիսի 13-ին, երբ օդանավը վայրէջք էր կատարել, ասվում է սննդի տեսչության կանադական գործակալության հայտարարության մեջ:

ՄՈւԱ-ն իր ֆեյբուքյան հաղորդագրության մեջ ցավակցել է ձագերի ողբերգական կորստի կապակցությամբ եւ հայտնել, որ աշխատում է տեղական իշխանությունների հետ: