Search
Close this search box.

18 նոր մահվան դեպք է արձանագրվել. վերջին տվյալները Հայաստանից

Հայաստանում հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 550 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 350 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի արձանագրվել: Հունիսի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 113 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 463-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 148 է, ընդհանուր առողջացածներինը՝ 9002, փաստացի բուժվողներինը՝ 10 802 (մեկ օրում պակասել է 53-ով): Մեկ օրում թեստավորվել է 1968 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 95 754 քաղաքացի։