Search
Close this search box.

Վթարի է ենթարկվել ՊԲ նախարարի վարորդը. ՊԲ-ից պարզաբանում են

Այսօր ArmDaily.am-ը գրել էր, որ Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի վարորդը՝ Ս.Դ.-ն, ծառայողական մեքենայով վթարի է ենթարկվել։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դեպքի ժամանակ վերջինս ոչ սթափ վիճակում է եղել, ինչի համար էլ նրան հեռացրել են աշխատանքից։ Դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտ-Հադրութ ճանապարհին: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՊԲ հրամանատարի նոր վարորդը Ջալալ Հարությունյանի ազգականն է:

Նյութի հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեցին Արցախի պաշտպանության նախարարի աշխատակազմից և փոխանցեցին. «Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի վարորդը՝ Ս.Դ.-ն, վթարի է ենթարկվել, սակայն վերջինս եղել է իր անձնական ավտոմեքենայով և դեպքը տեղի է ունեցել ոչ աշխատանքային օրերին։ Դեպքի ժամանակ վերջինս ոչ սթափ վիճակում է գտնվել, ինչի համար էլ նրան հեռացրել են աշխատանքից։ ՊԲ հրամանատարի վարորդը Ջալալ Հարությունյանի հետ որևէ ազգակցական կապ չունի»: