Search
Close this search box.

Էդմոն Մարուքյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բարոյական և մարդկային տարրական նորմերից զուրկ մեկը տեղեկություններ է տարածել առ այն, որ «Լուսավոր Հայաստան»-ը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ:

Տեղեկացնում եմ, որ ԼՀԿ բոլոր հանդիպումները թափանցիկ են հրապարակային և միշտ լուսաբանվող: Մի՛ տրվեք անբարոյական ստեր տարածող քստմնելի արշավին: Հուսով եմ, որ իրեն հարգող ոչ մի ԶԼՄ չի արտատպի այս նյութը:
Առողջ եղեք»:

Հիշեցնենք, որ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, կուսակցականներ Արմեն Եղիազարյանը և Տարոն Սիմոնյանը այսօր հանդիպում են ունեցել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Հանդիպումը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի առանձնատանը։ Մեր տեղեկություններով՝ քննարկել են ներքաղաքական իրադարձություններին առնչվող մի շարք հարցեր։

Նշենք, որ ավելի ուշ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հերքել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին մեր տեղեկությունը, սակայն, նշենք, որ լուրը ստույգ է ու համապատասխանում է իրականությանը։