Search
Close this search box.

Աբրահամ Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց

ԲՀԿ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի ինքնազգացողությունը դատարանում ցուցմունք տալու ժամանակ վատացել է։ Դատարան շտապօգնություն են կանչել: Այս մասին լրագրողներին հայտնել էր Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը։

Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց, դատական նիստը հետաձգվել է, այն կկայանա երկուշաբթի՝ ժամը 09:30-ին:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Աբրահամ Մանուկյանին կալանավորելու միջնորդության քննարկումը երեկ հետաձգվեց: Դատական նիստը շարունակվել էր այսօր` ժամը 17։00-ին։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար։