Search
Close this search box.

30-ից ավել տարի հոգատարություն. Փյունիկ

Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնը ստացել է 12 սայլակ։ նվերն են հիվանդանոցին, այսուհետև կսպասարկեն կորոնավիրուսով հիվանդներին։ «Իմացանք, որ հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և սպասարկում է վարակակիրներին: Սայլակների պակաս կար, ինչն էլ դժվարացնում էր հիվանդների տեղաշարժը։ Որոշեցինք անցյալ տարի Մարսելի հայ համայնքից ստացած սայլակներից 12-ը տրամադրել հենց այս հիվանդանոցին» ,- ասում է կազմակերպության նախագահ Հակոբ Աբրահամյանը։
Կազմակերպության նպատակներն են նպաստել հաշմանդամների ֆիզիկական, սոցիալական, հոգեբանական վերականգնմանը, օգտագործել սպորտը որպես միջոց ուժեղ մարմին և ուժեղ հոգի ձևավորելու համար, հաշմանդամություն ունեցող անձանց մոտ զարգացնել անկախ կյանքի հմտություններ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի պաշտպանություն, հասարակության կրթում հաշմանդամների հիմնահարցերի ուղղությամբ, հաշմանդամություն ունեցող անձանց մարդասիրական օգնության տրամադրում, հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքային ուսուցում և աշխատատեղերի ստեղծում, նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրման գործընթացին:
Ու այս տարիների ընթացքում հղկվել և արմատացել են բարեգործական հասարակական կազմակերպության գործունեության ուղղությունները. դրանք են սոցիալական ծառայություններ, սպորտ և ճամբարներ, հասարակության կրթման և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի պաշտպանության ծրագրեր, աշխատանքային ուսուցում: Բարդ, բայց միևնույն ժամանակ պարտավորեցնող այս գործերում աջակից են շատ համակիրներ, շահառուների համառությունն ու պատրաստակամությունը, առաքելությունը սիրով ընկալող աշխատակիցները, գործունեության կարևորության ընկալումը:

Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կենտրոնը «Փյունիկի» միակ կանգառը չէ։ Կազմակերպությունը սայլակներ է տրամադրել նաև Խարբերդի գիշերօթիկ դպրոցին, Երևանի անտունների կենտրոնին և հաշմանդամություն ունեցող բազմաթիվ անձանց, որոնք ունեցել են օգնության կարիք։
«Հումանիտար օգնություն տրամադրում էինք մինչև համավարակը, տրամադրում ենք նաև համավարակի այս դժվարին օրերին։ Օգնում ենք և՛ անհատների, և՛ կազմակերպությունների. պատմում է ««Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միություն» ՀԿ նախագահ Հակոբ Աբրահամյանը։
«Փյունիկը» Հայաստանում գործող ամենահին հասարակական կազմակերպություններից մեկն է։ Ավելի քան երեք տասնամյակ այն օգնում է հաշմանդամություն ունեցող երեխաներին ու երիտասարդներին։

Հենց «Փյունիկի» օգնությամբ հաշմանդամություն ունեցող հարյուրավոր մարդիկ դարձել են հասարակության լիարժեք ու լիիրավ անդամ։ Կազմակերպության Երևանի ու Գյումրիի մասնաճյուղերում բազմաթիվ երեխաներ անվճար ստացել են բազմաբնույթ ծառայություններ, ձեռք են բերել տարբեր հմտություններ, սովորել են ու մարզվել։
Կազմակերպությունը օգնել է ու շարունակում է օգնել, որ շահառուներն ունենան առողջ մարմին և առողջ հոգի։ «Փյունիկի» մարզիկները տարբեր միջոցառումների ու մրցույթների են մասնակցել, Եվրոպայի, Աշխարհի առաջնություններում ու Պարալիմպիկ Խաղերում են հանդես եկել։ Այս տարին էլ մարզական պիտի լիներ, բայց համավարակը խանգարեց։
«Այս պայմաններում էլ մեր մարզիկների համար փորձում ենք կազմակերպել նորմալ մարզումներ։ Անում ենք ամեն ինչ, որ նրանք կարողանան պահել իրենց լավ մարզավիճակը։ Բազմաթիվ մրցույթներ կային, որոնց պատրաստվում էինք մասնակցել, բայց համավարակը խառնեց բոլոր պլանները»,- ասում է Հակոբ Աբրահամյանը։
Կազմակերպության նախագահը վստահեցնում է. անում են ու կանեն ամեն ինչ, որ մարզիկները չտուժեն։ Եթե համավարակային իրավիճակը երկարի, նոր ռազմավարություն ու պլաններ կմշակեն։

Հաշմանդամություն ունեցողների դժվարությունները տարբեր են, օգնության հասցեն նույնը՝ «Փյունիկ»։
Արվեստ, արհեստ, սպորտ, հոգեբանի ու լոգոպեդի ծառայություն՝ ամեն ինչ մեկտեղվել է հենց այս կազմակերպության հյուրընկալ հարկի տակ։
«Փյունիկ» ՀԿ-ին օգնել ու օգնում են անհատներ, մասնավոր ու պետական սեկտորի ներկայացուցիչներ։
Ծրագրեր ու անելիքներ շատ կան: Հիմա էլ արվում են, սակայն պասիվ ռեժիմով, քանի որ տեղում կանգնելն ու ինչ-որ բանի սպասելն աններելի է:

Մանրամասներ գործունեության և անելիքների մասին՝ այստեղ