Search
Close this search box.

Հրապարակվեց Սերժ Սարգսյանի եղբորորդու մեղադրական ճառը. դատախազը 7 տարվա ազատազրկման միջնորդություն ներկայացրեց

News.am-ի փոխանցմամբ՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով մեղադրող դատախազի մեղադրական ճառը։

Գործով մեղադրող դատախազը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ Հայկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։

Մեղադրող դատախազի հիմնավորմամբ՝ կատարված սպանության փորձը հիմնավորված է։ Ապօրինի զենք պահելու վերաբերյալ միջնորդեց դատարանին կիրառել վաղեմություն։