Search
Close this search box.

Վնասված անգղի թռչելու հավանականությունը զրոյական է

Երեկ ուշ երեկոյան Տավուշի մարզից Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված սպիտակագլուխ անգղի զննության, այդ թվում, ռենտգեն ախտորոշման արդյունքում պարզվել է, որ թռչունն ունի աջ թևի կոտրվածքներ, այդ վիճում գտնվել է շուրջ 20 օր, ինչը դարձել է հյուծվածության պատճառ: Հրազենային վնասվածքներ առկա չեն:
Այս պահին թռչնի առողջական վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, սակայն մասնագետների փոխանցմամբ՝ նման կոտրվածքների դեպքում թռչելու հավանականությունը, ցավոք, զրոյական է, տեղեկացնում են բնապահպանության նախարարությունից։

Հիշեցնենք. ՀՀ Տավուշի մարզի Ներքին կարմիր աղբյուր գյուղի բնակիչ ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակից Ա.Առաքելյանը հոկտեմբերի 25-ին զանգահարել է ՀՀ Բնապահպանութան նախարարություն և տեղեկացրել, որ սարամասում հայտնաբերել է սպիտակագլուխ անգղ՝ տկար վիճակում, թռչելու անընդունակ, ապա՝ տեղափոխել իր բնակարան:
Տեղեկատվությունն անմիջապես փոխանցվել է ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Օպերատիվ ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում՝ Երևանի կենդանաբանական այգու մասնագետների ցուցումներով,տեսչական մարմնի և Տավուշի մարզի ՌՈ աշխատակիցների կողմից արագ իրականացվել է թռչնի տեղափոխումը Երևանի կենդանաբանական այգի` անհրաժեշտ բուժական օգնություն ստանալու:
Հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան Երևանի կենդանաբանական այգու մասնագիտացված կլինիկայում տեղի և արտասահմանյան մասնագետների կողմից անգղին ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն: