Search
Close this search box.

Ովքեր են «ղազագիր» գրած ՔՊ- ական 15 պատգամավորները

«Շուտով ես կհրապարակեմ ղազագիր գրած մոտ 15 ՔՊ-ական պատգամավորների մի ցուցակ: Պապանձվիր նիկոլ, բերանս չբացեմ»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է դեռ Քոչարյանի ժամանակներից քաղհալածյալ Գրիշա Վիրաբյանը, անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում արված հայտարարությանը, որում մասնավորապես ասվում էր.

«Ուզում եմ ցավով արձանագրել, որ այս դահլիճում դեռևս կան մարդիկ, ովքեր երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձևավորված կառավարության կամ նրա առանձին անդամի մասին կարող են խոսել հեգնանքով։

Ընդ որում, խոսում են մարդիկ, որոնց քաղաքական կարիերան (ինչպես օրերս պարզվեց) հիմնված է մի իրողության վրա, որը ժողովրդական լայն շրջանակներում անվանում են՝ ղազագիր։ Համոզված եմ, որ հայ ժողովուրդը ղազագրի վրա հիմնված բոլոր անձանց և ուժերին, վզներից բռնելու և այս դահլիճից դուրս է շպրտելու»։