Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիսիանի քաղաքապետարանը «մասկի շոու» սարքելու տեղ չի. Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադարձել է համացանցում հայտնված Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին ծննդյան տոնի տեսանյութին: Հիշեցնենք, որ այն այն կազմակերպվել է քաղաքապետարանում՝ քաղաքապետարանի աշխատակիցների կողմից, այս տարվա ապրիլի 28 ին:

«Կառավարության ուշադրությունն եմ հրավիրում Սիսիանի քաղաքապետի ծննդյան մասկի շոուի վրա քաղաքապետարանի շենքում, սրանով լրջորեն պետք է զբաղվի Կառավարությունը: Սիսիանի քաղաքապետարանը մասկի շոու սարքելու տեղ չի, աշխատակիցներին սեփական լուսանկարով վերնաշապիկ հագցնելու վայր է: Սա լուրջ խնդիր է եւ զարմանում եմ, որ որեւէ արձագանք նշյալ վոդեֆիլին չկա»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Ի դեպ, երեկ երեկոյան տեսանյութը ջնջված էր, չնայած այն արդեն հասանելի է բոլոր օգտատերերին:

https://youtu.be/8LcjplPOy9w