Search
Close this search box.

«Ժամանակ». Կարեն Կարապետյանը գոհ է «մեծ համաձայնությունից». Թող Սերժ Սարգսյանը մտածի

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ը տեղեկացրել էր, որ Ժնևից վերադառնալով՝ երկար քննարկումներից հետո Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև կայացել էր «մեծ համաձայնությունը», ըստ որի՝ 2018թ․ապրիլից վերջինս կշարունակի աշխատանքը Հայաստանի փոխվարչապետի պաշտոնում:

Մեզ հայտնի է դարձել, որ Կարեն Կարապետյանը գոհ է ձեռք բերված «համաձայնությունից» և սա ամենևին չի համարում պարտություն,  հակառակը՝ կարծում է, որ, մեծ հաշվով, Սերժ Սարգսյանը պետք է մտածի այդ մասին, քանի որ ինքն է դրժում իր մի քանի անգամ արած խոստումը: Սակայն, ի տարբերություն Կարապետյանի, «մեծ համաձայնությունը»  չափազանց  վշտացրել է իշխանական և ոչ իշխանական այն շրջանակներին, որոնք «խաղադրույք» էին կատարել Կարեն Կարապետյանի վրա:

Վերջինս  թիմակիցներին  հանգստացնելու համար խոստացել է, որ նրանք կշարունակեն  աշխատել իր թիմում՝ վստահեցնելով, որ ինքը պահպանելու է իր բոլոր լծակները»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում: