Search
Close this search box.

Հզոր պայթյուն «Նաիրիտ» -ում. Ֆոտոշարք

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր` ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել 10 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում: Armlife.am-ի հետ զրույցում ոստիկանությունից նշեցին, որ այս պահն զոհերի ու վիրավորների մասին ոչինչ չեն կարող ասել և պարզ չէ` կան արդյոք զոհեր, թե ոչ:
[smartslider3 slider=12]