Search
Close this search box.

(Լուսանկարներ) Սպիտակագլուխ անգղը տեղափոխվում է Երևան՝ բուժօգնություն ստանալու

Տավուշի մարզի Ներքին կարմիր աղբյուր գյուղի բնակիչ Ռազմական ոստիկանության աշխատակից Արթուր առաքելյանն այսօր զանգահարել է Բնապահպանութան նախարարություն և տեղեկացրել, որ սարամասում հայտնաբերել է սպիտակագլուխ անգղ տկար վիճակում, թռչելու անընդունակ, ապա տեղափոխել իր բնակարան:
Այս մասին տեղեկացվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Ե. Տերտերյանին, ով հանձնարարել է Տավուշի տարածքային բաժնի պետ Վահագն Առաքելյանին անմիջապես ծանոթանալ խնդրին, ապա թռչնին տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի` անհրաժեշտ անասնաբուժական օգնություն ստանալու: Տավուշի ատարածքային բաժնի պետը, ՌՈ աշխատակիցների հետ միասին կատարելով Կենդանաբանական այգու մասնագետ աշխատակիցների ցուցումները` սպիտակագլուխ անգղին այժմ տեղափոխում է Երևանի կենդանաբանական այգի՝ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով:
Լրացուցիչ կտրամադրվի տեղեկատվություն:

Վրույր Արծրունի