Search
Close this search box.

ՖՈՏՈ. Գիշերային վանդալիզմ Մալաթիա-Սեբաստիայում

Մինչ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, վարչական շրջանի ղեկավարները կուրծք ծեծելով ամպագոռգոռ հայտարարություններ են տարածում, թե Երևանը պետք է հարստացնեն ծառատունկերով ու այդ ծառատունկերը արհեստական բնույթ չեն կրելու, այլ խնամվելու են, իսկ այսօր առավոտվանից Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը զանգվածային լրատվամիջոցներով հերքում է իր կողմից 1000-ից ավելի ավանակ գնելու լուրերը, նրա եղբոր տղայի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի վարչական շրջանում՝ Բ3 թաղամասում՝ Անդրանիկի փողոցում, ծառերի սպանդ է իրականացվում, գրում է Shamshyan.com-ը:

: 1 կամ 2 օր առաջ անհայտ անձը կամ անձինք գիշերը գաղտագողի «քոքից սղոցել են» մի քանի ծառեր, իսկ մի հաստաբուն բարդի կիսատ են թողել, չարագործները մեկ այլ բարդու արմատին էլ դիզվառելիք են լցրել և ծառի արմատի վրա անցքեր են բացել, որպեսզի ծառը չորանա ու իրենք հասնեն իրենց սև գործին, այն է՝ տարածքը «ծառաթափ անեն»:

Կայքի փոխանցմամբ՝ Մալթիայի թաղապետ Ա. Ալեքսանյանը գուցե տեղյակ չէ վանդալների կատարած անշնորքությանը, սակայն հուսով ենք, որ թե՛ Երևանի քաղաքապետարանը, թե՛ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ոստիկանությունը և թե՛ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի չինովնիկները հետամուտ կլինեն, որպեսզի հայտնաբերվեն ստահակները ու իրենց կատարած չարագործության համար պատասխանատվության ենթարկվեն, ինչը դաս կլինի «ուղեղները շպրիցով հանած» այն անողնաշար, անասնային բնազդով օժտված մարդկանց համար, ովքեր վերացնում են ծառերը: