Դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը դիմել է ոստիկանություն և հայտարարել, որ իր անձնագիրը գողացել են: Տուժածի խոսքով՝ իր փաստաթղթերը կարող էին գողանալ Մոսկվայում Լոմոնոսովի փողոցում գտնվող իր թատորնում, հոկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում:
Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել:
Հիշեցնենք, որ 86-ամյա դերասանը կրկին հիվանդանոցում հայտնվեց հոկտեմբերի 10-ին՝ իր 38-ամյա կնոջ հետ ունեցած վիճաբանությունից հետո: