Search
Close this search box.

Բուշ Ավագը ներողություն Է խնդրել իրեն սեռական ոտնձգությունների մեջ մեղադրած դերասանուհուց

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագը ներողություն Է խնդրել այն բանի համար, որ կարող Էր պատահականորեն վիրավորել դերասանուհի Հեզեր Լինդին, որը նրան մեղադրել Է սեռական ոտնձգությունների մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Mail հրատարակությունը՝ հղում անելով երկրի նախկին ղեկավարից ստացված հայտարարությունը:

«Նախագահ Բուշը երբեք եւ ոչ մի պարագայում միտումնավոր անհարմարություն չԷր պատճառի որեւԷ մեկին, նա անկեղծորեն ներողություն Է խնդրում, եթե կատակելու իր փորձը վիրավորել Է տիկին Լինդին»,-հրատարակությանը հայտնել Է նախկին նախագահը:

Ավելի վաղ Լինդը Բուշ Ավագին, որը գամված Է հաշմանդամի սայլակին, սեռական ոտնձգությունների մեջ Է մեղադրել չորս տարի առաջ ֆոտոսեսիայի ժամանակ տեղի ունեցած միջոցառմանը, որը նվիրված Էր «Շրջադարձ. Վաշինգտոնի լրտեսները» սերիալին:

Դերասանուհին Instagram ցանցում պատմել Է, որ սայլակին նստած Բուշը իր կնոջ՝ Բարբարա Բուշի ներկայությամբ հետեւից ձեռքով դիպել Է իրեն եւ անպարկեշտ կատակ արել: Ավելի ուշ Լինդը հեռացրել Է հրապարակումը, իսկ նրա մեղադրանքները վրդովեցրել են սոցցանցի առանձին օգտատերերի, քանի որ, նրանց կարծիքով, այսօրինակ պահվածքով նա վիրավորում Է այն մարդկանց, որոնք իրապես սեռական ոտնձգությունների ու բռնության զոհ են դարձել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: