Search
Close this search box.

Ոստիկանապետն ազատվեց աշխատանքից, նոր ոստիկանապետին շնորհվել է գեներալ-մայորի կոչում

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Լևոն Մնացականյանն ազատվեց աշխատանքից, այս մասին Ոստիկանությունում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

Նա ասաց, ու Լևոն Մնացականյանին կփոխարինի Աշոտ Հակոբջանյանը:

Վերջինս զբաղեցնում էր ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը:

Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ևս մեկ որոշում է ստորագրել. Որոշման համաձայն՝ նոր ոստիկանապետին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։