Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Volkswagen մակնիշի 35 GL 526 համարանիշի, LADA 35 NL 647 համարանիշի ավտոմեքենաները և «Սանիթեք» ընկերությանը պատկանող 510 AC 61 համարանիշի բեռնատարը։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

[smartslider3 slider=159]