Search
Close this search box.

Ինչքա՞ն պետք է խորհրդային ոճով աշխատենք ու խաբենք իրար, իմանալով, որ խաբում ենք ու խաբված ենք. Ռոբերտ Մելքոնյան

Իբր թե պայքարում են անօրինական անտառահատումների դեմ, գրում, թմբկահարում, ցուցադրում, գլուխ գովում: Ոչ մի պայքար էլ չկա, իմիտացիա է…Հայերը չեն կարող պայքարել և ենթարկվել կարգ ու կանոնին, օրենքն ու կարգը պահպանել ինչպես հարկն է…
Ա՛յ, շատ մեծ հաջողությամբ շրջանցում են, նոր գաղտնի ու իբր չերևացող, թաքնված ձևեր ընտրում…Իրենց «խաբում», մեզ խաբում, պայքարի երևութականություն ստեղծում, «նալոգները» բարձրացնում:
Իսկ փայտով լեցուն մեքենաները, բրեզենտե ծածկոցներով, փակ մեքենաներով շարունակում են իրենց «ծանրաբեռնված» գործունեությունը: Եվ բոլորը «բարեփոխված ու մտահոգ» լռում են, իբրև թե չեն տեսնում:
Ինչքա՞ն պետք է խորհրդային ոճով աշխատենք ու խաբենք իրար, իմանալով, որ խաբում ենք ու խաբված ենք…Ու հաճույքով հարստանանք…

Ռոբերտ Մելքոնյան