Search
Close this search box.

«Հրապարակ». Համաներման սպասողներին կրկին հիասթափություն է սպասվում. ուրիշ հրահանգ է իջեցվել

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին տարիներին յուրաքանչյուր տոնի առիթով համաներում սպասողներին կրկին հիասթափություն է սպասվում՝ 2017-ի տարեվերջին նույնպես այն չի լինելու, եւ հենց այդ պատճառով ներքին հրահանգ է իջեցվել՝ վաղաժամկետ ազատման ինստիտուտը գործի դնել։

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից մեզ հայտնեցին, որ վերջին 2 ամսվա ընթացքում 103 դատապարտյալ է ազատ արձակվել, օգոստոսին՝ 62 անձ, սեպտեմբերին՝ 41։ Համեմատության համար նշենք, որ 2016 թ․ օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին դատարանների որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել ընդամենը 27 դատապարտյալ, ինչից ակնհայտ երեւում է, որ դատարաններն այս տարի շատ ավելի բարյացակամ են դատապարտյալների նկատմամբ»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում: