Search
Close this search box.

«Ժամանակ». Սիսիանի քաղաքապետն իր ծննդյան օրը ստիպել է հագնել իր նկարով շապիկներ և խմել իր դիմանկարով զարդարված կոնյակի շշից

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 5-ին կայանալիք Սիսիան համայնքի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել նաև Սիսիանի գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանը: Վերջինս հայտնի է նրանով, որ իր ծննդյան օրը՝ ապրիլի 28-ին, համայնքապետարանի աշխատակիցներին ստիպել էր հագնել իր նկարներով շապիկներ և խմել իր դիմանկարով զարդարված կոնյակի շշից: Հիմա Սիսիան համայնքի սահմաններն ընդլայնվելու են, և Սիսիանին միանալու են 32 գյուղեր:

Սա կարևոր է այն իմաստով, որ շապիկների թիվը կտրուկ պետք է ավելանա, քանի որ Արթուր Սարգսյանի քաղաքապետ ընտրվելու դեպքում նրա հաջորդ ծննդյան տոնին նման շապիկներ պետք է հագնեն ոչ միայն սիսիանցիները, այլ նաև հարակից գյուղերի ստրկացված բնակչությունը»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում: