Search
Close this search box.

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի անտրամաբանական զարմանքը. Գագիկ Համբարյան

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինսայանն իր «միամիտ» մամլո ասուլիսի ժամանակ բազմաթիվ անգամ «զարմացավ», որոնց պատասխանները շատ պարզ էին: Սակայն պարոն Մինասյանը միտումնավոր էր «զարմանում»՝  որպես «զոհ» ընտրելով մամլո ասուլիսին ներկա և շատ բաներից անտեղյակ ուսանողներին և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:
«Զարմանքներից» մեկը վերաբերում էր 120 ուսանողների հետ պարապմունքներին, որի վերաբերյալ պարոն Մինասյանը կասկածներ հայտնեց,թե որտե՞ղ են այդքան ուսանողով այդ դասերն արել, եթե չկան համապատասխան մեծ լսարաններ: Պատասխանը շատ պարզ է, որի մասին տեղյակ էր նաև «զարմացած» ռեկտորը, քանի որ անհնարին է, որ նրա յուրայիններից մեկը չտեղեկացներ պարոն Մինասյանին, որ այդ քանակությամբ ուսանողների հետ դասերն անցկացվել են այն նույն դահլիճում, որը քարուքանդ է արվել նրա կողմից: Հավելեմ, որ ցանկացած ԲՈՒՀ-ում էլ այդպիսի խմբեր գոյություն ունեն: Իմ կողմից, որպես այդ ԲՈՒՀ-ում 13 տարի դասավանդող դասախոս ավելացնեմ, որ ես ինքս էլ եմ պարապել այդ քանակությամբ ուսանողների հետ:
Խոսքը վերաբերում է, օրինակ, համաինստիտուտային հայոց պատմություն, փիլիսոփայություն, կրոնի պատմություն, մանկավարժություն, հոգեբանություն, արդի դարաշրջանի քաղաքական պատմություն և շատ այլ առարկաներին: Այդ առարկաների դասախոսությունները դասախոսի կողմից մատուցվում էր ամբողջ ֆակուլտետի համապատասխան կուրսերին, իսկ սեմինարներն ավելի փոքրաթիվ խմբերի հետ: Ինչի՞ց է զարմացել պարոն Մինասյանը, եթե ամբողջ հանրապետությունը զարմացած է նրա անօրինականությունների և հանցագործությունների վրա, որ վերջինս գործել է ԲՈՒՀ-ում այս մեկ տարվա մեջ: Ոչ մի շինարար չի կարող բացատրել, թե ինչպես կարելի է 25 միլիոն դոլլար ծախսել բուֆետ և 118 միլիոն դրամ դահլիճ վերանորոգելու վրա: Ավելացնեմ, որ ես ինքս զարմացած եմ, թե ինչպես կարելի է ահռելի գումարներ ծախսել անիմաստ և անտրամաբանական շինարարությունների վրա, բայց լինել այդքան ժուժկալ ուսանողների հանդեպ՝չցանկանալով զեղչել նրանց վարձավճարները:
Համալսարանի բյուջեն դատարկ է:

Գագիկ Համբարյան