Search
Close this search box.

Դոլարն ու եվրոն էժանացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 20-ին, կազմել է 483.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.57 դրամ (նվազել է 0.93 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 593.27 դրամ (աճել է 0.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.73 դրամ (աճել է 0.03 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 266.2 դրամ, ոսկի՝ 27,023.5 դրամ, պլատին՝ 12,796.88 դրամ: