Search
Close this search box.

«Ժողովուրդ». Քաղաքապետի որդուն դատի են տվել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2017թ. հուլիսի 26-ին Դիլիջանի համայնքապետարանի իրավաբան Վաղինակ (Արայիկ) Մարկոսյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Գեւորգ ժորայի Սահաբալյանի՝ հողամասի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, պայմանագրի հիման վրա տրված վարձակալության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, 454 հազար 454 դրամ վարձավճար ու հաշվարկված տույժ եւ 17 հազար 90 դրամ նախապես վճարված պետական տուրք բռնագանձելու պահանջներով: Գեւորգ Սահաբալյանը Դիլիջանի նախկին քաղաքապետն է: Նա, արդեն որպես անկուսակցական, 2016թ. փետրվարի 14-ին կայացած խոշորացված Դիլիջան համայնքի ղեկավարի ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու էր, սակայն պարտվեց 2005թ. Դիլիջանը ղեկավարող Արմեն Սանթրոսյանին»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: