Search
Close this search box.

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Արմավիրի հավերժ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Արմավիրի հավերժ քաղաքապետ  Ռուբեն Խլղաթյանը, չնայած իր խղճուկ աշխատավարձին, զգալի ունեցվածք ունի:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ քաղաքապետը, ըստ պաշտոնական հայտարարագրի, ունի անհատական բնակելի մեկ տուն` հողամասի վրա կառուցված իր տնտեսական շինություններով, և նոր կառուցված, ձեռք բերված ինքնակամ շինություններ:

Բացի այս՝ նա հայտարարագրել է, որ ունի մեկ հատ թրթուրավոր մեքենա` «ARO 110»: Քաղաքապետը մեկ ընկերությունում ունի 100 հազար դրամի չափով բաժնեմաս: Իսկ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ փոխառությունը կազմում է 36 մլն 673 հազար դրամ:

Ի դեպ, քաղաքապետը 8 մլն դրամը գերազանցող գույք է հայտարարագրել, ունի տուն: Խլղաթյանի դրամական միջոցը կազմում է 150 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 1 մլն 462 հազար 500 դրամ: Իսկ ստացված փոխառությունները, վարկերը կազմել են 52 մլն 340 հազար դրամ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: