Search
Close this search box.

Շ. Քոչարյան. Բաքուն շարունակում է խոչընդոտել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովի վերջին հայտարարությանը, նշել է, որ Բաքուն շարունակում է խոչընդոտել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Պաշտոնական Բաքուն, հանձնարարելով Նովրուզ Մամեդովներին հանդես գալ քարանձավային մտքի պոռթկումներով, շարունակում է խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը»,- նշել է Շավարշ Քոչարյանը: